Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչեւ հոկտեմբերի 16-ը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նախնական տվյալներով, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, 10-ին: Այդ մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, նախնական կարող եմ ասել, որ ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Փաշինյանը: