Տղամարդը ստուգել է գովազդում ցուցադրվող հնարքը և զվարճացրել օգտատերերին
Ամերիկացի Զաք Մարտոնեն որոշել է ստուգել Corelle ապրանքանիշի «չկոտրվող» ափսեի ամրությունը: Իր փորձը նա Twitter-ում է հրապարակել:
Տղամարդը ցանկացել է հետևորդներին ցույց տալ, որ հայտնի սպասքի գովազդում իսկապես ճշմարտությունն է ներկայացվում: Նա դա հասկացել է, երբ Corelle-ի ափսեն պատահմամբ հատակին է գցել, իսկ այն չի կոտրվել:
I thought I had unbreakable dishes pic.twitter.com/2Bcmubw9Nu
— bologna (@zakmartone) 6 октября 2018 г.
Սակայն երբ նա միացրել է տեսագրությունը և կրկնել փորձը, ափսեն մասերի է բաժանվել:
Մի քանի օրում տեսագրությունը շուրջ երեք միլիոն դիտում է հավաքել: Այն առնվազն 90 հազար վերահրապարակում և 200 հազար հավանում է հավաքել: Հանդիսատեսին հիացրել է տեսածը:
Օգտատերերը գրել են, որ շատ են ծիծաղել այն դիտելուց հետո: