Կհարցաքննվի Արգենտինայի նախկին նախագահի որդին
Դատավոր Կլաուդիա Բոնադիոն կոռուպցիոն գործով հարցաքննության է կանչել Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների որդուն՝ Մաքսիմո Կիրշներին: Այս մասին հաղորդում է Todo Noticias հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մաքսիմո Կիրշներին իր ցուցմունքում հիշատակել է Հանրային աշխատանքների հարցերով նախկին քարտուղար Խոսե Լոպեսը, որն իրեն մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ: Նրա խոսքով՝ նախկին նախագահներ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների և Նեստոր Կիրշների որդին ևս մասնակցել է այդ կոռուպցիոն համակարգին:
Մաքսիմո Կիրշները կհարցաքննվի հոկտեմբերի 23-ին: