ԵՄ-ն իրեն գերտերություն է հռչակել
Եվրամիությունը «համաշխարհային մշակութային գերտերություն է»: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հայտարարել է, որ «մշակույթը ԵՄ արտաքին քաղաքականության անքակտելի մասն է»: Նրա բնորոշմամբ`եվրոպացիները «մեղմ ուժ են»:
Մոգերինին ասել է, որ անգամ այժմ, երբ եվրոպական երկրները «ներդրում են ավելի, քան երբևէ» «կոշտ ուժի մեջ», ԵՄ-ն «համաշխարհային մշակութային գերտերություն է մնում»:
Նրա խոսքով`եվրոպական երկրները «միշտ հասկացել են միջազգային հարաբերություններում մշակույթի ուժը»:
Մոգերինին մշակույթը «մարտի դաշտ» է անվանել: