Ուսուցչին ձերբակալել են Աթաթուրքին ամենամեծ սատանա անվանելու համար
Մալաթիայում ձերբակալվել է տարրական դասարանների ուսուցիչը՝ սոցցանցում Աթաթուրքի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու համար։ Ուսուցիչը գրել ․է «Աթաթուրքը 20-րդ դարի ամենամեծ սատանան է»։ Այս մասին տեղեկացնում է mk-turkey.ru-ն։
Բազմաթիվ բողոքների հիման վրա Մալաթիայի Ազգային կրթության վարչությունը հետաքննություն է սկսել։
Այսօր առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է ուսուցչին։ Նրա տանը խուզարկություն է անցկացվել։ Ձերբակալված ուսուցիչը հարցաքննվում է։