Թուրքիայում փակվել են 300 թերթեր և հրատարակչություններ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում թղթի թանկացման պատճառով 300 թերթեր և հրատարակչություններ ստիպված են եղել փակվել։ Թղթի գինը բարձրացել է դոլարի հանդեպ լիրայի արժեքի նվազման պատճառով՝ գրում է mk-turkey.ru-ն։
Թուրքիան կախված է թղթի ներկրումից, քանի որ չի կարող բավարարել ներքին պահանջարկը: Թուրքական ազգային արժույթը այս տարի կորցրել է իր արժեքի մոտ 40% -ը՝ տնտեսական ճգնաժամի հանդեպ զգուշության պատճառով, ինչպես նաև ընկերությունների պարտքի, գնաճի և գործազրկության բարձր մակարդակի պատճառով:
Գնաճը Habertürk-ին ևս հուլիս ամսին ստիպել է անցում կատարել միայն էլեկտրոնային տարբերակին, իսկ համազգային այլ լրատվամիջոցներ ստիպված են եղել կրճատել թերթերի էջերը և աշխատանքից ազատել աշխատակիցների մի մասին։