Զինծառայողը սեփական մահն է «բեմականացրել»՝ յուրահատուկ ամուսնության առաջարկության համար (Տեսանյութ)
Ֆիլիպիններում զինծառայողը սեփական մահն է բեմականացրել`ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու համար: Տեսագրությունը հրապարակվել է Newsflare կայքում:
Տղամարդը պայմանավորվել է ճանապարհային ոստիկանության հետ և պառկել իր մոտոցիկլետի կողքին` փողոցի երթևեկելի հատվածում: Ոստիկանը հարսանցուին «դեպքի վայր» է բերել և ասել, որ նա պետք է պատրաստ լինի վատագույնին: Աղջիկը լաց լինելով իր սիրեցյալի մոտ է վազել` կարծելով, թե նա վթարի է ենթարկվել:
Սակայն տղամարդը «կենդանացել է», ամուսնական մատանի նվիրել և առաջարկել ամուսնանալ: Աղջիկը համաձայնել է: