Հեռուստահաղորդավարն ընկել է եթերում՝ սելֆի անելիս
Ամերիկյան հեռուստահաղորդավար Ռայմոնդո Առոյոն ընկել է աթոռից Fox News հեռուստաալիքում հաղորդման ժամանակ՝ նվիրված սելֆիների վտանգավորությանը։ Նրա՝ աթոռից ընկնելու դրվագը սոցցանցերում մեծ արագությամբ տարածվել է։
Առոյոն հանդես է եկել որպես հրավիրված փորձագետ՝ Լաուրա Ինգրեհեմի՝ The Ingraham Angle հաղորդման ընթացքում։ Նրանք քննարկել են, թե որքան վտանգավոր են սելֆիները։ Հյուրը լավ սելֆի անելու ցանկության արդյունքում մահացության դեպքերի վիճակագրությունն է բերել։
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին յոթ տարիների ընթացքում սելֆիների պատճառով 259 մահվան դեպք է գրանցվել՝ հիմնականում 10-29 տարեկան տղամարդիկ։
Ելույթի ավարտին լրագրողը որոշել է գովազդել գարեջուրը և առաջարկել է իր կողքին նստած Ինգրեհեմին՝ շշերով սելֆի անել։ Որպեսզի երկու հաղորդավարներն էլ տեղավորվեն կադրում, նա աթոռը մոտեցրել է նրան, սակայն սխալ է հաշվարկել և ցած է ընկել։
I can’t stop watching this. pic.twitter.com/7GVvCLKR6M
— James Corden (@JKCorden) 6 октября 2018 г.