Արտակարգ դրության ռեժիմ Ֆլորիդայում
Ֆլորիդայի իշխանությունները «Մայքլ» փոթորկի պատճառով 67 շրջաններից 26-ում արտակարգ դրություն են հայտարարել: Այս մասին հաղորդում է տարածաշրջանի նահանգապետ Ռիկ Սքոթի կայքը, հաղորդում է RT-ն:
«Արտակարգ դրություն հայտարարելով, նահանգապետ Սքոթը երաշխավորում է, որ նահանգը եւ տեղական կառավարությունը բավական ժամանակ եւ ռեսուրսներ ունեն փոթորկին պատրաստվելու համար», — ասվում է տեքստում:
Հաղորդվում է, որ աղետի հետեւանքների վերացման համար պատրաստության են բերվել ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 500 ծառայողներ: