Ադրբեջանի մամուլի արձագանքը
Ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում վերջին ժամերին Հայաստանի հետ կապված երկու իրադարձություն է:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների հետ եղել է Լեռնային Ղարաբաղում եւ շփման գծից խաղաղության կոչեր արել:
Այնուհետեւ նշում են, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն Աննա Հակոբյանի նախաձեռնությունն անվանել է պոպուլիստական, ուղղված ներքին լսարանին: Միաժամանակ նաեւ նշում են, որ վարչապետի կինը ռուսաստանցի կանանց կոչ է արել այցելել Ադրբեջան եւ մյուս կողմում եւս հանդես գալ խաղաղասիրական նախաձեռնությամբ:
Ադրբեջանական մամուլը նաեւ հեննվելով հայաստանյան լրատվամիջոցների վրա գրում են, թե ձերբակալվել է խոշոր գործարար, հեռուստաընկերության սեփականատեր, երկրորդ նախագահի հետ մոտ հարաբերություններ ունեցող Սամվել Մայրապետյանը:
Top-News.am