Սիլվիո Բեռլուսկոնին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին
Իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին շաբաթ հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան և հույս ունի հանդիպել ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:
«Թռչում եմ Ռուսաստան՝ ներկա գտնվելու իմ ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին: Կօգտվեմ այդ հնարավորությունից՝ քննարկելու համար խոշորագույն միջազգային հարցեր»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեռլուսկոնին՝ կից լուսանկար հրապարակելով ինքնաթիռից:
Աղբյուրը նշում է, որ ՌԴ ղեկավարը ծննդյան տարեդարձը նշում է հոկտեմբերի 7-ին: