Վրաց-ադրբեջանական սկանդալ է հասունանում
Բաքվում հոկտեմբերի 7-9-ը կանցկացվի սևծով-կասպիական տարածաշրջանի երկրների իրավաբանների նիստը: Դրա հետ մեկտեղ կկայանա նաև «Միջազգային ահաբեկչությունը և դրա դեմ պայքարը արդի պայմաններում» խորագրով համաժողով, որի կազմակերպիչն է Կրեմլին մոտ կանգնած հայտնի ռուսաստանցի գործարար Իլհամ Ռագիմովը:
Համաժողովին սպասվում է նաև Սեբիայում Ադրբեջանի գործող դեսպան, նախկին գլխավոր դատախազ Էլդար Հասանոի ելույթը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ներին Վրաստանի կաավարությանը մոտ կանգնած աղբյուրները, համաժողովին, որպես ինքնուրույն և անկախ պատվիրակություն կմասնակցեն Աբխազիայի հատուկ ծառայությունների երկու աշխատակից, որոնք նախկինում եղել են Վրաստանում անջատողական շարժման ակտիվ մասնակիցներ:
Վրացական կողմին զայրացրել է այդ փաստը և որպես բողոքի քայլ Վրաստանը հրաժարվել է մասնակցել համաժողովին իրավաբանների նիստին: