1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 դեկտեմբերի 2018թ., 00:00
Հենրիխ Մխիթարյանի «բարդ» ընտրությունը (լուսանկար) Արտակարգ դեպք Շիրակի մարզում Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը Քրեական հեղինակությունները կրկին ժամանել են Հայաստան Անշարժ գույքի շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ինքնագլուխ հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ «Կարմիր գծին ենք մոտենում». Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին Միլոուքիի կենդանաբանական այգին հավաքել է տարվա ամենածիծաղելի կադրերը (տեսանյութ) Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության կորուստները Լիլիթ Մակունցը` ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Գոռ Երիցյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին, Նարեկ Աբգարյանը եւս հաղթեց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Թուրքիային Patriot ՀՀՊ կվաճառի Քվեարկությունների նոր կարգ` ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից Մխիթար Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին. Ծառերի նախատոնական սպանդ Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում Հանձնել ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում ԱԺ-ում անգամ կահավորման հարցով է Փաշինյանը զբաղվում Առողջապահության նախարարի նոր թեկնածուին առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը Գարիկ Մարտիրոսյանին լավ «տապակել են» ТНТ –ի նոր շոուի ժամանակ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից Հայաստանը՝ 2018 թվականի երկիր Դեպրեսիան ծխախոտից ոչ պակաս է վնասում առողջությունը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Ապրիլյան պատերազմում հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Փաշինյանի խորհրդական է նշանակվել ՍԵնսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից Հիշեցին «Քինգ Դելյուքսի» խայտառակ գործի մասին Երգիչներին, երաժիշտներին մտցնում են հարկային դաշտ. Ռեստորանների գները կտրուկ կբարձրանան Դավիթ Բաբայանը` 6 միլիոն դրամ դրամաշնորհ ստանալու մասին Ալիև. «Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք» Ձյունածածկ պատմական Անին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կինը փորձել է գազալցակայանում լիցքավորել էլեկտրական Tesla-ն (տեսանյութ) Պորոշենկոյի եկամուտը 2018թ. ընթացքում մոտ 12 անգամ ավելացել է Ամերիկյան հոկեյի ակումբի երկրպագուները ռեկորդային քանակով խաղալիքներ են նետել սառույցին. (տեսանյութ) «Սպիտակ»-ը դուրս է մնացել «Օսկար»-ի համար պայքարից 16-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում ռեկորդային գոլ է խփել. պարզվել է` նա 28 տարեկան է Շումախերն այլևս գամված չէ անկողնուն. նոր մանրամասներ ավտոարշավորդի առողջական վիճակից Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը ՌԴ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. Սերգեյ Կոպիրկին Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին (Լուսանկար) Չինաստանում տղամարդը կուլ է տվել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ գողացված վզնոցը (լուսանկարներ) ՌԴ-ի քաղաքացիության տրամադրման կարգը կփոփոխվի Երեսպաշտություն է, երբ պաշտոնից հեռացնում ես հրամանատարին, քանի որ նրա խոսնակը հանդգնել է ոչ ասել քո թիմի անդամի հիմարությանը Մոսկվայի «Սպարտակը» խաղերին միշտ պատրաստվում է շոգեբաղնիքում` աղջիկների հետ Պորոշենկոն մինչև 1997թ. ուկրաիներեն չի խոսել Ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը (Տեսանյութ) Ուկրաինան երկարացրեց ՌԴ-ի հետ առևտրի սահմանափակումը Ալրաղացի Լյովիկի ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ է պարտք պետբյուջեին ՔՊ-ում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ Նկարիչների միությունն այսուհետ եւս դարձավ հեղափոխական, նկարներն էլ կարվեն դուխով Ի՞նչ նպատակ են հետապնդում մարուքյանականներն Արցախում Հանրայինում Վահագն Թեւոսյանին փոխարինեց Պետրոս Ղազարյանը Ադրբեջանում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025-ի ապրիլին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին Չիկագոն Քիմ Քարդաշյանի կենսաբանական դուստրը չէ՞ Ֆուտբոլիստը դաշտ է մտել եւ ստացել կարմիր քարտ «Բեմբի» մուլտֆիլմի ամենամսյա դիտումը՝ պատիժ 6 սեյվ` 10 վայրկյանում (Տեսանյութ) «Մերկ» զգեստ. Քիմ Քարդաշյանը կրկին ցնցել է համացանցը Անդրեյ Արշավինը կրկին դավաճանել է կնոջը Բեքհեմը էստոնական բաղնիք է գնել Մանվել Գրիգորյանը չի ցանկացել դիմել Եվրոպական դատարան «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Մոուրինյոյին Անսպասելի դատավճիռ. Նորատուսցի Ալիկն եւ Չարբախցի Գեղամն ազատ արձակվեցին «Ռուսաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կազմակերպության ամրապնդումն է» Լոռու մարզում կողոպտել են Նորվեգիայի քաղաքացուն. 3 անձ ձերբակալվել է ՀԱՕԿ-ի աղմկալից հայտարարությունը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված «Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողը պետք է ձերբակալվի ՀՀ օրենսդրության համաձայն». Թևան Պողոսյան Իսկ Մակրոնը շնորհավորեց թանկագին Նիկոլին Գործադուլ Հանրային ռադիոյում՝ ընդդեմ Մարկ Գրիգորյանի Լեւոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում զիջեց Կարուանային Դպրոցականներն այս տարի վերջին անգամ դպրոց կհաճախեն դեկտեմբերի 21-ին Ի տարբերություն Հայաստանի, Չինաստանում դեռ կոռուպցիան արմատախիլ չի արվել Որոշել են գյուղացիներին դատի տալ. «Փաստ» Դադարեցրեք կեղծ լուրերի տարածումը Կարգին Հայկոն հանձնարարել է վերանայել բոլոր կազմակերպությունների հաստիքացուցակները. «Փաստ» Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված. կայացավ այն, ինչի մասին կոդերով խոսել էր Տեր-Պետրոսյանը». «Իրատես» Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ» Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ» «Երբ վարչապետ ես կամ նախարար ու վրիպում ես ինչ-ինչ հարցերում, դա կարող է թանկ նստել քո երկրի վրա». «Հրապարակ» Մոսկվան ու Երևանը մոտ ժամանակներս փաստաթուղթ կստորագրեն
Հարցում

Հայաստանում այսօր սգո օր է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը` 2018 թվականի հոկտեմբերի 6-ը, Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սգո օր:

Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանում ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները վերանայում են իրենց եթերային ցանկը, չեն ցուցադրվում զվարճալի և ժամանցային հաղորդումները, երկրում չեղյալ են համարվում ժամանցային միջոցառումները:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, ի հիշատակ Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի, կհնչեցվեն Երևանի բոլոր եկեղեցիների, Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ և Մասիսի Ս. Թադեոս եկեղեցիների զանգերը և կկատարվի Հոգեհանգստյան կարգ:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը կանցկացվի Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորի համայնքում:

Հոկտեմբերի 5-ին Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվեց հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում:

Շառլ Ազնավուրը (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Ֆրանսիայում: Նա անկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր, նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում:

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ. Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: Երևանում բացվել է նաև Ազնավուրի թանգարանը:

website by Sargssyan