Քուվեյթում համացանցի օգտատերերին կալանավորել են Սաուդյան Արաբիային վիրավորելու համար
Քուվեյթում համացանցի օգտատերերին կալանավորել են Սաուդյան Արաբիային վիրավորելու համար: Ինչպես հայտնում է MiddleEastMonitor-ը, Քուվեյթի ՆԳՆ-ից հայտարարել են, որ Twitter-ի մի խումբ օգտատերեր պատասխանատվության կենթարկվեն վերջերս երկիր սաուդցի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի այցի ժամանակ Սաուդյան Արաբիային ուղղված վիրավորական մեկնաբանությունների համար: Կալանավորվածների թիվը չի հաղորդվում:
Նշենք, որ այս տարվա հունվարին Twitter-ի օգտատերը 10 տարվա բանտարկության էր դատապարտվել համացանցում Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին եւ Բահրեյնին վիրավորելու համար: