Իսրայելի ոստիկանությունը Նեթանյահուին հարցաքննում է 12-րդ անգամ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
- Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանքով քննության շրջանակում երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հարցաքննում է 12-րդ անգամ, փոխանցում է AP-ն:
Քննիչները ժամանել են Երուսաղեմում Նեթանյահուի պաշտոնական նստավայր, որի մոտ են հավաքվել ցուցարարներ, որոնց ձեռքերին Նեթանյահուի պատկերով մեծ դրոշ կա՝ «հանցագործությունների նախարար» գրառմամբ, եւ որոնք արդարադատության կոչով կարգախոսներ են վանկարկում:
Նեթանյահուին կհարցաքննեն կոռուպցիայի երկու դեպքով, որոնցով ոստիկանությունն արդեն խորհուրդ է տվել մեղադրանք առաջադրել: Դրանցից մեկով ենթադրվում է, որ երկրի վարչապետը միլիարդատերերից նվերներ է ընդունում:
Ոստիկանությունը Նեթանյահուին օգոստոսին հարցաքննել էր՝ կապված Իսրայելի հեռահաղորդակցային հսկայի մասնակցությամբ կոռուպցիոն գործի հետ: Իսրայելի վարչապետը բազմիցս հերքել է ցանկացած խախտումներ՝ դրանք անվանելով «վհուկների որս»: