Էրդողանը չի բացառել ԵՄ մտնելու հարցով երկրում հանրաքվեի անցկացումը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ Եվրամիությանը մեղադրել է երկրի՝ ԵՄ անդամ դառնալու գործընթացը ձգձգելու մեջ եւ հայտարարել է, որ թուրքական իշխանությունները կարող են այդ առիթով հանրաքվե նախաձեռնել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Լավ կլիներ դա (ԵՄ մտնելու հետ կապված իրավիճակը) արագ հասներ ավարտին, որպեսզի կարողանայինք որոշակիացնել մեր ուղղությունը։ Նրանք նախկինի պես ձգձգում են գործը։ ԵՄ անդամ են դարձել այնպիսի երկրներ, որոնց անգամ համեմատել չի կարելի մեզ հետ… Եթե այսպես շարունակվի, մեզ մնում է այս հարցով դիմել մեր 81 միլիոնին (բնակչությանը), եւ տեսնենք՝ նրանք ինչ կասեն»,- ասել է Էրդողանը։