ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության 7 սպաների
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի ռազմական հետախուզության 7 սպաների՝ պնդելով, թե վերջիններս կիբերհարձակումներ են ծրագրել Հակադոպինգային միջազգային գործակալության և Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության դեմ:
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից այս մեղադրանքներն առաջադրելուց ընդամենը մի քանի ժամ առաջ Նիդերլանդներն էր հայտարարել, որ ապրիլին ռուսական ռազմական հետախուզական վարչության՝ ГРУ ի չորս աշխատակցի է արտաքսել՝ երկրում գործող միջազգային կառույցների դեմ կիբերհարձակումներ ծրագրելու համար:
Ըստ հոլանդացի իրավապահների, ռուսների թիրախում են եղել Ուկրաինայում 2014 թվականին մալայզիական ինքնաթիռի կործանումը հետաքննող միջազգային խումբն ու ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը քննող կազմակերպությունը: Լոնդոնը պնդում է, թե թունավորումն իրականացվել է Կրեմլի հրահանգով:
Այսօր Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի վարչապետերը համատեղ հայտարարություն են տարածել և պնդել, թե Ռուսաստանն արհամարհում է «համամարդկային արժեքները և խախտում այն պայմանավորվաությունները, որոնք երաշխավորում են համաշխարհային անվտանգությունը»: