Իրանը ապտակ կհասցնի Միացյալ Նահանգներին
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե Թեհրանը ապտակ կհասցնի Միացյալ Նահանգներին՝ դիմակայելով Վաշինգտոնի սահմանած տնտեսական պատժամիջոցներին:
«Աստծո օգնությամբ, մենք կհաղթահարենք այդ սահմանափակումները՝ պարտության մատնելով Ամերիկային», - այսօր հայտարարել է Խամենեին Թեհրանում՝ Ազադի մարզադաշտում դիմելով տասնյակ հազարավոր աջակիցներին:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունները վերստին սրվել են մայիսից, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված գործարքից, որով Թեհրանը համաձայնել էր դադարեցնել ուրանի հարստացումը՝ միջազգային պատժամիջոցները վերանայելու դիմաց:
Անցած ամիս ԱՄՆ վարչակազմը սկսեց նոր սահմանափակումներ մտցնել Թեհրանի նկատմամբ՝ լուրջ հարված հասցնելով տնտեսությանը: