Ազնավուրի գլուխգործոցներն իրենից շատ ավելի երկար կապրեն. Էմանուել Մակրոն
Այս թեմայով
- «Երկու լեգենդ». Ազնավուրի դուստրը հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը
- «Դու կարող ես մերսել, ինչպես քեզ սովորեցրել եմ». ինչպես է փոքրիկ Ռաֆիկը մերսում Ազնավուրին
- Շառլ Ազնավուրի դուստրն ընտանիքի առօրյայից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- Նրա ձայնը որևէ մեկի հետ չես շփոթի. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը
Հարահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի գլուխգործոցները դեռ երկար կապրեն: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Լինելով իրական ֆրանսիացի և անշեղորեն կապված լինելով իր հայկական արմատներին` ողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը երեք սերնդի ուրախության և տխրության ուղեկիցն է եղել», - գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում՝ նշելով, որ նրա գլուխգործոցները, նրա ձայնը, նրա փայլն իրենից շատ ավելի երկար կապրեն:
Ֆրանսիացի նախագահը նշել է նաև, որ Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում Ֆրանսիայի իր տանը: