«Սա արդեն վերջն է». Մակրոնը եւ կիսամերկ սևամորթ տղամարդիկ (լուսանկարներ)
Ֆրանսիական հասարակության մի մասը կտրուկ քննադատել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին` սևամորթ տղամարդկանց հետ անմիջական լուսանկարի համար:
Ինչպես հայտնում է fr.sputniknews.com-ը, լուսանկարներն արվել են Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզում:
Հատկանշական է, որ լուսանկարներից մեկում կիսամերկ տղամարդը, որին Մակրոնը մի ձեռքով «փաթաթվել» է, ֆոտոխցիկին է ցույց տալիս միջնամատը:
Սա չի վրիպել համացանցի օգտատերերի ուշադրությունից: Նրանցից մեկը նշել է, որ «նախագահի արժանապատվությունը ծվեն-ծվեն է եղել վուլգարության առաջ»:
«Այս լուսանկարում ինձ ապշեցնում է այն, որ Մակրոնն այդ երկուսից չի պահանջել պատշաճ ձևով հագնվել: Նա մի ամբողջ երկրի նախագահ է ու պետք է հարգալից վերաբերմունքի արժանանա»,-գրել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր էլ նշել է, որ «սա արդեն վերջն է և որ Մակրոնն ի վիճակի չէ երկիր ղեկավարել»:
Մինչդեռ Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն այս համատեքստում վերհիշել է վերջերս տեղի ունեցած մի դեպք, երբ Մակրոնը բոլորի ներկայությամբ խիստ նկատողություն էր արել մի դեռահասի, որն իրեն «Մանու» էր ասել:
«Քեզ հավուր պատշաճի պահիր: Ես քեզ համար պարոն նախագահ եմ»,-դեռահասին շտկել էր Մակրոնը:
Դրանով Բուայեն ակնարկել էր նախագահի խիստ հակասական պահվածքը: