Գերմանիան Բելգիային է արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվող իրանցի դիվանագետին
Այսօր հայտնի է դարձել, որ գերմանական դատարանը որոշել է բավարարել Բրյուսելի պահանջը` ահաբեկչության մեջ կասկածվող իրանցի դիվանագետին արտահանձնելով Բելգիային:
Բավարիայի Բամբերգ քաղաքում գտնվող Երկրամասային գերագույն դատարանը այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ խոսքը Վիեննայում հավատարմագրված իրանցի դիվանագետ Ասադոլա Ասադիի մասին է, ով համաեվրոպական օրդերի հիման վրա ձերբակալվել է հուլիսին: Նրան կասկածում են իրանական վտարանդի ընդդիմադիր խմբավորումներից մեկի` Փարիզում կայացած համագումարի դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ: