Արկտիկան պաշտպանում են Ռուսաստանից
Մեծ Բրիտանիան ռազմակայան է ստեղծում Նորվեգիայի տարածքում: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը: Նրա խոսքով 2019 թվականին Նորվեգիայի տարածքում 800 բրիտանացի զինծառայող կտեղակայվի:
«Այդ քայլը իրականացվում էԱրկտիկան ռուսական վտանգից պաշտպանելու ռազմավարության շրջանակներում», ֊ նախարարի խոսքերն է փոխանցում Sunday Express թերթը` հավելելով, որ ըստ բրիտանական պաշտպանական գերատեսչության, Նորվեգիայի ափերի մոտ ռուսական սուզանավերի ակտիվության մակարդակը մոտ է Սառը պատերազմի ցուցանիշներին:
Նոր ռազմակայանում բրիտանազի զինվորականներից բացի նաև ամերիկացի, հոլանդացի և նորվեգացի զինծառայողներ կտեղակայվեն` ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար մարդ: