Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ ռազմանավեր կառուցել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Թուրքական նավաշինական Dearsan գործարանը մտադիր է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ համատեղ չորս ռազմանավ կառուցել: Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է գործարանի մենեջեր Սերվեթ Բիլգինը:
Նա մանրամասնել է, որ տվյալ հարցի շուրջ Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ են անցկացվել: Դրանց շրջանակում Բաքվին ներկայացվել է չորս նախագիծ:
«Բացի այդ, տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ: Եթե կողմերը համաձայնության գան, մենք ձեռնամուխ կլինենք Ադրբեջանում նավերի համատեղ կառուցմանը»,-ասել է Բիլգինը:
Նա նաև մանրամասնել է, որ նավերը կառուցվելու են՝ Կասպից ծովի առանձնահատկություններն ու տարածաշրջանի պետությունների ուժերի հավասարակշռությունը հաշվի առնելով:
Հայտնի է, որ նախագիծն արդեն ներկայացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: