Իշամեղուները խայթել են ավելի քան 130 դպրոցականների
Կամլուպս քաղաքում տարրական դպրոցի շուրջ 135 աշակերտներ մարզավազքի ժամանակ ենթարկվել են իշամեղուների հարձակմանը, հայտնում է Global News–ը։
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է 215 դպրոցական։ Իշամեղուների նման պահվածքի պատճառը, նախնական տվյալներով դարձել է այն հանգամանքը, որ աշակերտներից մեկն անզգուշաբար կանգնել է նրանց բնի վրա։
Երեխաներին միջադեպից հետո հասցրել են մարզասրահ, որտեղ բժիշկները նրանց զննել են։ Այն աշակերտներին, որոնց մոտ ռեակցիա է նկատվել, հիվանդանոց են ուղարկել։