Փաշինյանն ու Ալիևը կարճատև զրույց են ունեցել Դուշանբեում (տեսանյութ)
Դուշանբեում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Այս մասին տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:
Կայքում նաև առկա է տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվում, ինչից հետո Փաշինյանն ու Ալիևը քայլում են միասին: