Միկրոնեզիայում ուղևորատար օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է ջուրը (տեսանյութ)
Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիափոխադրողին պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել՝ ընկնելով ջուրը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Տրուկ կղզեխումբ մեկնող օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է ջուրը՝ թռիչքուղուց մոտ 150 մ հեռավորության վրա:
Օդանավում գտնվել է 36 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Օդանավում գտնված բոլոր անձանց այժմ զննում են բժիշկները, լուրջ վնասվածքների մասին տեղեկություններ չկան: