Ադրբեջանը ցույց է տվել Բելառուսից ստացած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (տեսանյութ)
Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը, ինչի մասին զեկուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ՊՆ-ից մանրամասնել են, որ 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը մատակարարվել են Ադրբեջանի ու Բելառուսի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանին «Պոլոնեզ»-ներ մատակարարելու մտադրության մասին հայտարարվել էր դեռևս ապրիլին: Բելառուսի ռազմական գերատեսչության աղբյուրը Коммерсантъ-ին տված հարցազրույցում պատմել էր, որ պայմանագիրը ենթադրում է Բաքվին հրթիռներ, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ, ռադիոտեղորոշիչ կայաններ ու կառավարման կետ ներառող 10 համալիրի փոխանցում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: