Ինչպես է Պուտինը Բաքվում երկրպագում ռուս ձյուդոյիստներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած աշխատանքային կարճատև այցի շրջանակում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հետևել է Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին:
Ինչպես նշում է minval.az-ը, համացանցում արդեն հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է Պուտինը երկրպագում ռուս մարզիկներին:
Հայտնի է, որ ռուս ղեկավարի հետ պատվավոր հյուրերի օթյակում են եղել նաև Ադրբեջանի ու Մոնղոլիայի նախագահները, ինչպես նաև Ալիևի կինն ու դուստրերը:
Նշվում է, որ Ադրբեջանում ՌԴ նախագահը մասնակցելու է ՌԴ-ի և Ադրբեջանի շրջանների IX համաժողովին:
Հայտնի է, որ Բաքվից հետո Պուտինը կայցելի Դուշանբե, որտեղ մեկնարկելու է ԱՊՀ երկրների առաջնորդների երկօրյա հանդիպումը: