Սթիվեն Սիգալը ցանկանում է Պրիմորյեի նահանգապետ դառնալ
Ամերիկյան մարտաֆիլմերի աստղ, արևելյան մարտարվեստների վարպետ Սթիվեն Սիգալը, որը 2016թ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է դարձել, խոստովանել է քաղաքական հավակնություններ ունենալու մասին:
Ինչպես նշում է mk.ru-ն, Սիգալը Վլադիվոստոկում կայացած կինոփառատոնի շրջանակում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Պրիմորյեի նահանգապետ դառնալու ցանկություն է հայտնել:
«Ես կցանկանայի Պրիմորյեի նահանգապետ դառնալ: Ուզում եմ ուսումնասիրել այդ նահանգն ու ավելի շատ բան տեսնել»,-ասել է Սիգալը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում Պրիմորյեում չի հաջողվել նոր նահանգապետ ընտրել: Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը բավականաչափ ձայն չի հավաքել, իսկ երկրորդ փուլի արդյունքներն անվավեր են ճանաչվել:
Սթիվեն Սիգալը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միացյալ Նահանգների հետ մարդասիրական կապերով հատուկ ներկայացուցիչն է: