Սոբչակը հնարավոր է համարել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին իր մասնակցությունը
ՌԴ «Փոփոխությունների կուսակցության» դաշնային քաղաքական խորհրդի անդամ, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը չի բացառել, որ կարող է մասնակցել հաջորդ տարի կայանալիք Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին, գրում է life.ru-ն:
«Ես չեմ բացառում նման հնարավորությունը: Ես արդեն խոսել եմ այդ մասին Սանկտ Պետերբուրգում, դա կախված է մեր կուսակցական պայմանավորվածություններից, թե որքանով է դա նպատակահարմար»,- ասել է Սոբչակը կուսակցության Մոսկվայի մասնաճյուղի բացմանը:
Նա նշել է, որ կարևոր է համարում, որ Պետերբուրգում «լինի մեկ միասնական ընդդիմադիր թեկնածու», որը կկարողանա մրցակցել գործող նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: