Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջընթացը հնարավոր է, եթե Ադրբեջանը սկսի կատարել համաձայնությունները
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է բովանդակալից լինի:
Այս մասին սեպտեմբերի 26-ին ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորության մասին հարցին:
«Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը սկսի իրականացնել պայմանավորվածությունները: Տասնամյակների դառը փորձ կա, երբ ադրբեջանական կողմը համաձայնում է, ապա հրաժարվում է կատարել համաձայնությունները: Խոսքն առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է:
Սա միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումն է եւ Կասպրշիկի խմբի ընդլայնումը: Մենք բազմիցս ասել ենք, եւ կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը խոչընդոտում է համաձայնագրերի իրականացումը», - ասաց Բալայանը` հավելելով, որ այդ հարցերը կբարձրացվեն Նյու Յորքում հանդիպման ժամանակ:
Միեւնույն ժամանակ, ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է հանդիպումներին եւ բանակցությունների շարունակմանը: «Պարզապես հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, այն պետք է բովանդակալից լինի», - ասաց Բալայանը:
Պատասխանելով ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին, ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին դա անհնար է, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնական փաստաթղթերով սահմանված պարամետրերին: «Քննարկումներ չեն եղել եւ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա», - ասաց Բալայանը: