Ռուսաստանցիները իատալական բրենդային խանութներից 60 հազար եվրոյի ապրանք էին գողացել
Հռոմում կանաբիներները 34-45-ամյա երեք ռուսաստանցու են ձերբակալել, որոնք Իտալիայի մայրաքաղաքի բուտիկներից բրենդային իրեր են դուրս բերել:
Ռուսաստանցիները հայտնի խանութներ են գնացել սեփական փաթեթներով, որոնք ապրանքները թաքցրել են մուտքի ազդանշանային համակարգից, հաղորդում է իտալական Il Messaggero պարբերականը:
Խմբավորումը հիմնականում գործում էր Հռոմի ամենահանրաճանաչ փողոցներից մեկում՝ Վիա դե Կորսոյում:
Նրանց հետքին են դուրս եկել հերթական գողությունից հետո, երբ բուտիկից շուրջ հինգ հազար եվրոյի ապրանք են գողացել:
Հյուրանոցի նրանց սենյակում շուրջ 60 հազար եվրոյի թանկարժեք հագուստ, կոշիկներ, գոտիներ, պայուսակներ և օծանելիք են հայտնաբերել: