Ռուսաստանում ԵԱՏՄ քաղաքացիներին կարող են արգելել որպես վարորդ աշխատել
ՌԴ Պետդուման նոր օրինագիծ է կքննարկի, համաձայն որի՝ արտասահմանյան անձնագիր ունեցող անձանց կարգելվի աշխատել որպես վարորդ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»-ն:
Ըստ պարբերականի`«ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» գործող օրենքում ևս նման կետ գոյություն ունի, սակայն բացառություններ են արված Եվրասիական տնտեսական միության (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղզստան) քաղաքացիների և այն երկրների քաղաքացիների համար, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է (Հարավային Օսիա):
Օրինագծի հեղինակը պնդում է, որ Ռուսաստանում աճում է արտասահմանցի վարորդների մասնակցությամբ վթարների թիվը:
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հաղորդում է, որ այս տարվա առաջին վեց արտասահմանցի վարորդների մասնակցությամբ 2395 ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 246 մարդ է զոհվել:
Հիշեցնենք, որ արտասահմանյան վարորդական իրավունքով երթուղային տրանսպորտային միջոցներ վարելն արգելելու մասին օրենքն ուժի մեջ է դեռևս մտել 2017-ի հուլիսին: