Առաջին տիկիններն էլ են պատժվում
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շրջապատից չորս հոգու դեմ, որոնց թվում են նախագահի կինն ու փոխնախագահը։ Նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ՝ տեղեկացնում է AP-ն։
Պատժամիջոցների են ենթարկվել առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը, փոխնախագահ Դելսիա Ռոդրիգեսը, կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը եւ պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն։