Թուրքիայում առավոտյան աշակերտներին պարելով դիմավորող ուսուցիչը համացանցի աստղ է դարձել (ՏԵսանյութ)
Դիարբեքիրի դպրոցներից մեկի ուսուցիչը աշակերտներին յուրահատուկ ձեւով ողջունելու համար Թուրքիայում համացանցի աստղ է դարձել։
Համացանցում հայտնված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է ուսուցիչը դասարանի մուտքի մոտ ամեն աշակերտի առանձին պարով դիմավորում, ողջագուրվում եւ հրավիրում դասարան։
Տեսանյութում երեւում է, որ աշակերտներին այդ ամենը շատ է դուր գալիս։