1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 դեկտեմբերի 2018թ., 00:00
Արցախի հարցում որեւէ նոր բան չկա. Ակտիվությունը ցածրից մի փոքր բարձր է. Փաշինյան NBC. Դատարանի որոշմամբ Թրամփի հիմնադրամը կլուծարեն Հայաստանը մտադիր է Իրանից ավելի շատ գազ ներկրել. դեսպան Նիկոլ Փաշինյանը՝ Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության մասին ՀՖՖ-ն շնորհավորել է Արմեն Գյուլբուդաղյանցին Շվեդիայում դատարանն արգելել է մուրացիկությամբ զբաղվել Հայաստանը ցանկանում է ընդօրինակել Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը. Օսիպյան Պուտինը հայտարարել է, որ ռուսական նոր գերձայնային հրթիռները համարժեք չունեն Հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով Հայաստանում է ՉԺՀ պատվիրակությունը Անկարայում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի Ռազմական երկխոսության 11-րդ նիստն է ընթանում ԻՊ գրոհայինները երկու ամսում մահապատժի են ենթարկել 700 մարդու ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն միջազգային մրցումների պլանավորման համաժողովին Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10 շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն «Ալաշկերտը» 2 հավաք կանցկացնի Անթալիայում ԱՄՆ-ը ավարտել է իրաք-սիրիական սահմանի վրա ռազմակայանի շինարարությունը 8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն»-ից փախուստի փորձ կատարելու համար. ՔԿ Google-ը եւ Facebook-ը տուգանք կվճարեն ԱՄՆ-ում քաղաքական գովազդի մասին օրենքը խախտելու համար ԱՄՆ-ի դաշնային դատարանը հետաձգեց Մայքլ Ֆլինի դատավճռի հրապարակումը Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Չինական քաղաքում կարգելվի տոնել Ամանորը Աշխատավարձ պահանջող մեքսիկացի բժիշկները պատանդ են վերցրել նահանգապետի կնոջը ԵԱՏՄ երկրներում ապրանքները մակնշումներ կունենան «Շերեմետեւոյում» հայի են ձերբակալել Քիմ Քարդաշյանը հետեւում է դստեր ցուցումներին Օրվա մերկ հերոսուհին եւ գինովցած Զեմֆիրան. Բոնդարչուկի նախկին կնոջ տարեդարձը «Ռոսսելխոզնադզորն» արգելել է 128 տոննա վարակված ցիտրուսեղենի ներկրումը Թուրքիայից Զանգվածային բախում՝ NBA-ի խաղում Վալերիյ Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կնշանակվի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Գինու շուկայում միայն նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագր­վել է 0.2 տոկոս թանկացում Իրանում նավթի ու գազի 40 նոր հանքավայրէ հայտնաբերվել Բոլոր գերատեսչությունների աշխատակիցները սպասողական վիճակում են. օպտիմալացումից հետո նրանք կարող են զրկվել աշ­խատանքից ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Մամեդյարովի հայտարարությանը Հայտարարությունները փաստում են, որ Արցախի հարցով արդեն որոշակի հարցերի շուրջ համաձայնության են եկել Բաքվում գիտակցել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը. Դավիթ Բաբայան Էքստրեմալ Սանտա՝ Բեռլինից (տեսանյութ) Արաս Օզբիլիսի գոլը նպաստեց «Վիլեմ Երկրորդի» վստահ հաղթանակին Մարիխուանան կօրինականացնեն Թրամփի հետ սեքսի մասին հայտարարած պոռնոաստղը` PlayBoy-ի էջերում Գերմանացին ստեղծել է հեռախոսի յուրահատուկ «անվտանգության բարձիկ» (տեսանյութ) Էրդողանն իրեն քննադատած լրագրողին` անվանել է «անբարոյական» ու «անդաստիարակ» Դպրոցներից մեկում աշակերտների ծեծկռտուքի պատճառով մեկ երեխա տեղափոխվել է հիվանդանոց Հաղորդման ժամանակ ռուս հեռուստահաղորդավարը ջրով լի բաժակը շպրտել է լեհ փորձագետի վրա (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյանի «բարդ» ընտրությունը (լուսանկար) Արտակարգ դեպք Շիրակի մարզում Ի՞նչ է անում ժամանակին սակագնի բարձրացման դեմ բողոքող «կարգին Հայկոն»՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը Քրեական հեղինակությունները կրկին ժամանել են Հայաստան Անշարժ գույքի շուկան վերստին պասիվանում է, ինչը մտահոգիչ է Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ինքնագլուխ հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ «Կարմիր գծին ենք մոտենում». Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին Միլոուքիի կենդանաբանական այգին հավաքել է տարվա ամենածիծաղելի կադրերը (տեսանյութ) Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության կորուստները Լիլիթ Մակունցը` ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Գոռ Երիցյանը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին, Նարեկ Աբգարյանը եւս հաղթեց (Տեսանյութ) ԱՄՆ-ն Թուրքիային Patriot ՀՀՊ կվաճառի Քվեարկությունների նոր կարգ` ԱԺ-ում. քվեարկություններից բացակա պատգամավորները կզրկվեն մանդատից Մխիթար Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին. Ծառերի նախատոնական սպանդ Ինչ է լինելու «Իմ քայլի» ներսում Հանձնել ծառայողական մեքենաները. հրահանգ ԱԺ-ում ԱԺ-ում անգամ կահավորման հարցով է Փաշինյանը զբաղվում Առողջապահության նախարարի նոր թեկնածուին առաջ է «բրթում» Արարատ Միրզոյանը Գարիկ Մարտիրոսյանին լավ «տապակել են» ТНТ –ի նոր շոուի ժամանակ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից Հայաստանը՝ 2018 թվականի երկիր Դեպրեսիան ծխախոտից ոչ պակաս է վնասում առողջությունը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Ապրիլյան պատերազմում հանցավոր անգործություն ցուցաբերած մարդը Փաշինյանի խորհրդական է նշանակվել ՍԵնսացիոն հայտարարություն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից Հիշեցին «Քինգ Դելյուքսի» խայտառակ գործի մասին Երգիչներին, երաժիշտներին մտցնում են հարկային դաշտ. Ռեստորանների գները կտրուկ կբարձրանան Դավիթ Բաբայանը` 6 միլիոն դրամ դրամաշնորհ ստանալու մասին Ալիև. «Ադրբեջանական բանակն ունակ է ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական դիրք» Ձյունածածկ պատմական Անին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կինը փորձել է գազալցակայանում լիցքավորել էլեկտրական Tesla-ն (տեսանյութ) Պորոշենկոյի եկամուտը 2018թ. ընթացքում մոտ 12 անգամ ավելացել է Ամերիկյան հոկեյի ակումբի երկրպագուները ռեկորդային քանակով խաղալիքներ են նետել սառույցին. (տեսանյութ) «Սպիտակ»-ը դուրս է մնացել «Օսկար»-ի համար պայքարից 16-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում ռեկորդային գոլ է խփել. պարզվել է` նա 28 տարեկան է Շումախերն այլևս գամված չէ անկողնուն. նոր մանրամասներ ավտոարշավորդի առողջական վիճակից Աստղագետները հայտնաբերել են Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը
Հարցում

Ադրբեջանը փորձում է Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար հող նախապատրաստել

Ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի եւ Ալֆորվիլի միջեւ բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու եւ ընդլայնելու բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների ջանքերը՝ ուղղված Բերձորի հետ համագործակցության ամրապնդմանն ու Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը՝ հիշատակելով վերջերս Ալֆորվիլ քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի անցկացումը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով նաեւ Արցախի միջազգային ճանաչման եւ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա պետությունների հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատման եւ աշխարհագրության ընդլայնման կարեւորությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հետեւողականորեն տարվող մեկուսացման քաղաքականությանը դիմագրավելու տեսանկյունից։

Այս համատեքստում նա նշել է, որ ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչը սպառնալիք է ոչ միայն երկու հայկական պետությունների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։

Քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին վերահաստատել է Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ խորացնել եւ ընդլայնել Բերձոր քաղաքի հետ մշակույթի, սպորտի, կրթության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ պատվիրակության այցելությունն Արցախ լրացուցիչ առիթ է՝ քննարկել եւ նախանշել երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել գործնական ծրագրերի իրականացման հեռանկարների եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

 

website by Sargssyan