1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 27 հունիսի 2019թ., 00:00
Ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ամբողջությամբ ազատվեցին զինծառայությունից Հայաստանից սկսել են ավելի շատ ոսկի ու շոկոլադ արտահանել Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 13 բասկետբոլիստների. Նրանցից 6-ը հայ չեն Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազություն Թբիլիսիում հանրահավաքի կազմակերպիչներն «Ազատության երթ» են ազդարարել Մենք ձեզ 2016-ին ցուց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով. Հասանով Նոր փոփոխություն. ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով եւ կկազմի 80 մլն դոլար Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հողերը․ Ալիև Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը ԵՄ-ն պատրաստ է շարունակել օժանդակել Հայաստանին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում. Տոյվո Կլաար Երեք բնակարան, ահռելի դրամական միջոցներ. դատավորի և նրա կնոջ կարողութան գաղտնիքը Ֆրանսիայում աճուրդի կհանվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները Անգելա Մերկելը կրկին ցնցվել է պաշտոնական միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հնդկաստանը հասկացրել է Պոմպեոյին, որ չի հրաժարվի Մոսկվայի հետ պաշտպանական համագործակցությունից Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի ուղևորը տեսագրել է վթարի պահը (տեսանյութ) Խոշոր հարկատուների տարօրինակ հարկային վճարումները Անլր­ջու­թյուն և պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյուն. Գ. Համբարյանը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործողությունների մասին ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ԵԽԽՎ-ն նոր գլխավոր քարտուղար ունի Ստոլտենբերգը չի բացառել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ վահան կստեղծի Ռոբոտները մարդկության թիվ մեկ հակառակորդ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրի կառավարությանը զուսպ գործողությունների կոչ է արել ԱԻՆ-ում 40 հաստիք ավելացել է. Լրացուցիչ 95.6 մլն դրամ ԱԻՆ-ին Մոսկվան մտադիր է մինչեւ տարեվերջ Թուրքիային հանձնել Ս-400 համակարգերը Պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակներ ձեռք բերելու վերաբերյալ Նվազագույն աշխատավարձը կբարձրանա Վարիկոզ հիվանդություն. որո՞նք են պատճառներն ու բուժման ձևերը Տնտեսության իրական հատվածում խղճուկ վիճակ է Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո նախագահ չունի. Էդուարդ Շարմազանով Վտանգավոր խաղեր վիճակագրության հետ. ինչքան կուզենք, այնքան կխփենք «Աէրոֆլոտը» կբարձրացնի վառելիքի հավելավճարը նաեւ դեպի Հայաստան չվերթների համար Քոչարյանի կալանավարումը ցնծությամբ են ընդունել Ադրբեջանում եւ ... Ահա թե ովքեր են վերադառնում դատախազություն՝ տասը տարի առաջ համակարգից դուրս մնացածները Տնտեսական հեղափոխություն. ձեռքերի ճարպկություն եւ ոչ մի խաբեություն Դավիթ Շահնազարյան. «Այս իշխանությունը վաղուց իրեն դրել է Սահմանադրության և օրենքների շրջանակներից դուրս» (տեսանյութ) Վրացական լարին կտրուկ արժեզրկվում է Իբիցայում ծեծել են ադրբեջանցի զբոսաշրջիկի և նրանից գողացել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերում իր ռազմատեխնիկակական մասնագետներին «Մեկնում եմ իմ պատմական հայրենիք, կտեսնվենք այնտեղ». Միխայիլ Գալուստյանը Հայաստան է գալիս (տեսանյութ) ԱՄՆ-ը շահագրգռված չէ Իրանի հետ երկխոսությամբ Հարկային արտոնություններ, գույքի օտարում, բանակից տարկետում․ գործադիրի նիստը Ի՞նչ է պատահում, երբ փորձում են ձեռքով ձուկ որսալ Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Մամեդյարովի հետ խորհրդակցությունների մանրամասները Ռուսաստանում թույլատրվել է օփիումի կակաչ աճեցնել Հիմա ռուսամե՞տ եք, թե՞ ռուսաֆոբ. Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին Մեսսիի իրանցի նմանակը խաբեությամբ գայթակղել է բազմաթիվ աղջիկների և սեռական հարաբերություններ ունեցել նրանց հետ Վարչապետը դեռ հնարավորություն ունի շտկել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ասել՝ Վահե ջան, առաջնորդվի՛ր Սահմանադրության և իրավունքի գերակայությամբ․ Արթուր Ղազինյան Ընձառյուծը կորել և հայտնվել է ՌԴ-ի և Չինաստանի սահմանին 7 երկրների պատվիրակություններ լքել են ԵԽԽՎ-ն Անոմալ շոգ Եվրոպայում. գերմանացին մերկ զբոսանքի է գնացել իր սկուտերով Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից․ Ստեփան Դանիելյան 8 տարի անց գործարկվել է Վան-Թեհրան գնացքը ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով Եվրոպան Իրանին կոչ է անում պահպանել միջուկային համաձայնագիրը Գամբիայի նախկին նախագահը բռնաբարել է կանանց Ովքեր են Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուները. Հանթը սիրում է լամբադա պարել, Ջոնսոնը՝ ավտոբուսների մոդելներ ստեղծել Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները Կանադայում թռիչքի ժամանակ քնած կնոջը «մոռացել են» ինքնաթիռում «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը Գազը հունվարի 1-ից կթանկանա Արցախում կադրային վերադասավորումները կշարունակվեն Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը. Վեթինգից առաջ ուժի դրսեւորման հերթական ցույցն է լինելու «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ. Փաշինյանը փնտրտուքի մեջ է ԵՊՀ-ում ճանապարհ են հարթում նոր ռեկտորի հաղթական մուտքի համար. փայ կհասնի նաեւ «Ռեստարտի» Դավիթին Հնդկաստանի 2 քաղաքացիներ ծեծել են իրար. նրանցից մեկը կտրել է մյուսի ականջը Ռուսական կողմը «ատչոտ» կպահանջի Դավիթ Ադյանը՝ եղբոր՝ ԱԱԾ-ի հետ գործարքի գնալու մասին. ո՞րն էր Սանասարյանի դեմ ցուցմունքի գինը Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում Սամվել Բաբայանի կողմնակիցների ստորագրահավաքն անցել է անհրաժեշտ շեմը. նոր զարգացումներ կլինեն Վեթինգի հարցը մտնում է ավարտական փուլ. արդեն կա որոշում. ո՞րն է ամենաինտրիգային խնդիրը 5 միրգ մազաթափության կանխարգելման ու գլխամաշկի սնուցման համար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցվի նախկին մանկապարտեզի շենքը «Բարի գալուստ Հայաստան»․ Հենրիխ Մխիթարյան 5 պարզ միջոց ծերացման գործընթացը դանդաղեցնելու համար Որ հիվանդությունները կարող են հանգեցնել ավելորդ քաշի քաշի կուտակման Անժելա Սարգսյանը` սեքս սկանդալի, ինքնասպանության ցանկության ու «Կյանքի խոսքի» մասին Ռուսաստանից Վրաստան տոմսերը մեկ երրորդով թանկացել են Youtube-յան տեսահոլովակի շնորհիվ ԱՄՆ-ում կոյուղուց բադիկների են փրկել (Տեսանյութ) Հնարամիտ օրանգուտանները փրկվում են տապից (Տեսանյութ) Պորոշենկոյի նախկին խորհրդականի մոտ խուզարկություններ են անցկացվել
Հարցում

Ճանապարհ, որը կտանի դեպի սահմանադրական ճգնաժամ

Ցանկանում եմ շնորհավորել իմ լավ բարեկամ Hayk Marutyanին նախօրեին տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել արգասաբեր և արդյունավետ աշխատանք հանուն քաղաքամայր Երևանի և երևանցիների։

Սակայն սեպտեմբերի 23ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումը առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ։

82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար, քանի որ պատմության մեջ այդքան ձայներ ստացած քաղաքական ուժերը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացրել առաջինը պետության, ՝ապա իրենց համար։

Այս վտանգավոր բարձր տոկոսը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին, քանի որ չկա այդպիսի քաղաքական օրակարգ և ծրագիր, որը, բնական մրցակցային պայմաններում, ստանա ընտրողների 82%ը։

Սա, կարծում եմ, լուրջ առիթ է մտահոգվելու Փաշինյանի համար, որն, իմ խորին համոզմամբ, իրականում ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ և ժողովիդավարական։

Երկրորդ դիտարկումը, որ կցանկանայի անել, կապված է երեկվա ընտրությունների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև զուգահեռների հետ, քանզի իմ գնահատմամբ, երեկվա ընտրությունները անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկու հիմնական պատճառով։

Առաջինը դա ՀՀ պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի և հասարակության անպատրաստ լինելն է այդպիսի կարևոր և պատասխանատու գործընթացին, ինչի վառ վկայությունն է երեկվա ընտրությունների արդյունքները։

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս տարվա վերջում, ապա խորհրդարանում Փաշինյանի կողմից պաշտպանվող ուժը կամ ուժերի դաշինքը կհավաքի նույն քանակի ձայներ, ինչը լրջագույն ժողովրդավարական խնդիրներ կհարուցի Հայաստանի ներքին և արտաքին վարկանիշի համար։

Երկրորդ պատճառը գործող խորհրդարանի արձակման խնդիրն է, որը, երեկվա ընտրությունների արդյունքներով, դարձավ էլ ավելի անլուծելի։

Ոչ հանրապետական կուսակցությունը, ոչ Ծառուկյան դաշինքը և ոչ էլ Դաշնակցությունը այլևս հեշտությամբ չեն զիջի ԱԺ-ում ունեցած ազդեցությունը՝ հասկանալով, որ հաջորդ խորհրդարանում չեն կարողանալու ապահովել գոնե նվազագույն ներկայություն։

Իսկ Սահմանադրությունը, որքան էլ այն մոռացված և անտեսված լինի, ամեն դեպքում մնում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, որտեղ ԱԺ-ի արձակման համար պահանջվում է Ազգային ժողովի համաձայնությունը։

Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։

Հայաստանը գտնվում է քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ, որի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց եթե դա տեղի չունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի և ծանր։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

website by Sargssyan