1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 հունիսի 2019թ., 00:00
Իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն հարցը լուծեք. Խաժակյանը՝ Հայկ Մարությանին Ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով հասել է եվրոպական շուկաներ Լեհաստանի տարածքում կարող է ամերիկյան ռազմակայանների ցանց տեղակայվել ՊԲ–ն հայտարարություն է տարածել Ասկերանի զորամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. Զինվոր է վիրավորվել Վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվել Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ և տվել հանձնարարականներ Օպտիմալացում հայկական ձեւով. Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների հաստիքացուցակը կավելանա 102-ով Թաքստոց՝ «Վարդաշեն» ՔԿՀ–ի ճաշարանի կախիչների տակ Ադրբեջանում տղամարդը սպանել է շուկայի այցելուներին 30 մլրդ դոլար. Huawei-ը հաշվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով կրած վնասները 7 խորհրդական ունենալը բավականին մեծ ճոխություն է ձեզ համար, պարոն քաղաքապետ. ԲՀԿ-ականը՝ «ճկռալով» աշխատող Մարությանին «Դերասանուհիների հետ դավաճանում են, ոչ թե ամուսնանում». արքայազն Հարրիի պապիկը դեմ է եղել Մեգան Մարքլի հետ նրա ամուսնությանը Ժողովրդավարությունը՝ որպես մեխանի՞զմ, թե՞ որպես բովանդակություն Ադրբեջանական բանակը զորավարժանքի ժամանակ արկ է նետել Գյանջայի բնակելի տան վրա Հայտնաբերվել եւ առգրավվել են տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գողացված կտավներ Իջեւանի քաղաքապետին հրավիրել են ոստիկանություն Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով դատական նիստը՝ ուղիղ Հայաստանում խաղատների գործունեության հանդեպ հսկողությունը կխստացվի Երեւանում տրվել է Հայաստան-ԵԽ 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի մեկնարկը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը կընտրվի հունիսի 26-ին ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին նկատվում է աֆրիկացի փախստականների ռեկորդային կուտակում Ինչպե՞ս արդյունավետ պայքարել կոլոռեկտալ քաղցկեղի դեմ ԲԴԽ–ն հաստատել է Արմեն Բեկթաշյանի և Սերգեյ Մեղրյանի հրաժարականները Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին Գյուղնախարարության անգործության պատճառով ծիրանի բերքը կիսով չափ քիչ կլինի Իրանը վերսկսում է ուրանի հարստացումը Հունաստանը և Կիպրոսը կոչ կանեն Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Թենիսի գնդակի չափերի հասնող կարկուտ՝ Ֆրանսիայում (տեսանյութ) Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք. Այն կարելի է վերահսկել հեռավորությունից Եղանակը Հայաստանում Հարյուրավոր ցուցարարներ շարունակում են արգելափակած պահել Հոնկոնգի գլխավոր փողոցներն ու կառավարության շենքը ԵՄ-ը կարող է դադարեցնել անվիզա ռեժիմը որոշ երկրների համար Աֆրիկացի ֆուտբոլիստը չի ցանկացել մնալ ադրբեջանական ակումբում Փողոցային առեւտուր. Ո՞ր մթերքներն է ամենից վտանգավոր գնել Երեւանի փողոցներից Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց Բելուչիի 14-ամյա դուստրն առաջին անգամ հանրային միջոցառման է մասնակցել ու տպավորել իր բնատուր գեղեցկությամբ (լուսանկարներ) Գոգենի առաջին կտավը Ֆրանսիայի աճուրդում վաճառվել է 80 հազար եվրոյով 850 հազար դրամ աշխատավարձ՝ Երևանի աղբահանությամբ զբաղվող կառույցի տնօրենի համար Օմանի նեղուցում լցանավերի վրա հարձակվել է Իրանը. Պոմպեոն ապացույցներ ունի Իրանի ո՞ր ծավալն է համարվում նորմալ տղամարդկանց եւ կանանց համար Մոգերինին Օմանի ծոցի իրադարձությունների կապակցությամբ զսպվածության կոչ է արել Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում է նաեւ աղբահանության հարցը (ուղիղ) «Ղազախստանին անհրաժեշտ են Ռուսաստանի հետ հարաբերությունները». Տոկաև Բա ԱԱԾ-ին, քննչական մարմիններին ո՞վ է վեթինգ անելու. (տեսանյութ) Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը կփակվի 2020 թվականին Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (տեսանյութ, լոիսանկարներ) Մեգան Մարքլը և արքայազն Հարին ցույց են տվել իրենց առաջնեկի նոր լուսանկարը Անձամբ ես կհատուցեմ 650 000 դրամը․ Ալումյանը՝ դատական ծախսը փոխհատուցելու Փաշինյանի պահանջի մասին. (տեսանյութ) Երիտասարդ արյունն իսկապես կարող է երկարացնել կյանքը. հետազոտություն 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա. Արցախում զորավարժություններ են մեկնարկել Մասիսի քաղաքապետի եւ եւս յոթ անձի վերաբերյալ գործը դատարանում է Ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել ՀՀ. (տեսանյութ) Ջհանգիրյանի ասածից ստացվում է՝ նախապես պլանավորված քննություն է կատարվում. Ալումյան Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար Ավանակով ակցիա՝ կառավարության դիմաց Ստավրոպոլում հայկական պետհամարանիշով մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ Ամազոնի ցեղերի ու մի քիչ էլ մեր իշխանությունների մասին Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հանդիպման արագ կազմակերպման մասին Հայաստանի հավաքականի հարձակվողը մոդել ընկերուհու հետ հանգստանում է Կիպրոսում (լուսանկար) Ինքնաթիռի ուղևորը երկու անգամ վճարել է բորբոսնած սննդի համար «Միայն թե սկեսրոջս չասեք». Մարգարիտա Սիմոնյանը թաբուլեն իր ձեւով է պատրաստել Աշոտ Մուսայանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից Ոնց-որ թե թեժ է լինելու. Ստեփան Դանիելյան Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում. Զարեհ Սինանյան Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը Ի՞նչն է հիշվելու՝ լայվերն ու ճառերը, թե՞ կառուցված շենքներն ու պողոտաները ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին, որը ցանկանում է հեռանալ Ինչո՞ւ չի կարելի հաճախ սնվել սրճարաններում եւ ռեստորաններում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳՆ բողոքներ չունի դեսպան Կոպիրկինի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով Ֆրանսիայում 250 000 լիտր կոնյակ է այրվել Ի՞նչ է արել Էմիլի Ռոտակովսկին. իհարկե կրկին ցուցադրել է մերկ հետույքը (Լուսանկարներ) Երեւանյան այգում ԱՄՆ 3 քաղաքացիների հետապնդել են. մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ Թբիլիսիի քաղաքապետն ու նրա կինն ամուսնացել են 4 տղա ունենալուց հետո Հաղորդում՝ ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից Բարի Ալիբասովի կատուն 2 օրվա ընթացքում վաստակել է 150 հազար դոլար Մարսելոյի որդու գոլը հաղթական է եղել «Ռեալի» Մ-10 թիմի համար (Տեսանյութ)
Հարցում

Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատարած ռեյդ սկսելու, օլիգարխների թիկնազորին զինաթափելու հրահանգին: Մենք գրել էինք, թե ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հիմա հիշեց հայտնի անձանց թիկնազորի մասին: Ստացվում է` նույն օլիգարխներն օրինական են պահում թիկնազոր` ի դեմս պահնորդական կազմակերպությունների աշխատակիցների:

Ընդ որում, այդ պահնորդական ընկերությունները պատկանում են հենց հայտնի անձանց եւ շատ ժամանակ պահպանում են հենց նրանց անվտանգությունը: Նշենք, որ մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը Հայաստանում պահնորդական եւ թիկնապահական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունները գործում էին բաց դաշտում առանց օրենսդրական կարգավորման եւ չափորոշիչների:

2012 թ. փետրվարի 9-ին Ազգային ժողովը վավերացրեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ մտավ 2013-ի հունվարին), որով սահմանվեցին մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական եւ այլ մարմինների հետ համագործակցության կարգը եւ այլն: Սակայն փաստորեն մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան, որը եւս կանոնակարգված է 2012 թվականին ընդունված օրենքով:

Ըստ այդմ` սահմանված է թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը, որը պետք է իրականացնեն համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները: Եվ եթե պահնորդական ընկերություններին գործունեության լիցենզիա տալիս է ՀՀ ոստիկանությունը, ապա այդ մարդկանց կրթություն տալու լիցենզիան էլ տրամադրում է Կրության եւ գիտության նախարարությունը: Այսօր շուկայում լիցենզավորված է 54 պահնորդական կազմակերություն, որոնց մի մասը գործունեություն չեն ծավալում, քանի որ համապատասխան պայմանագրեր չկան։ Իսկ ուսումնական հաստատություններն այնքան էլ շատ չեն: Դրանցից է նաեւ «Բերկուտ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնը: Մենք զրուցեցինք կենտրոնի տնօրեն Վահագն Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց կարգի վերաբերյալ:

Նախ նա մանրամասնեց, որ լիցենզավորված ուսումնական հաստատություններում դասընթացներ անցնելուց հետո ստանում են համապատասխան վկայական կրթություն ստանալու մասին` պահնորդի կամ թիկնապահի որակավորմամբ: «Օրինական են համարվում այն թիկնապահները, ովքեր որ, համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի, լիցենզավորված ուսումնական հաստատությունում անցել են թինապահի դասընթացներ, ստացել են թիկնապահի որակավորում ոստիկանության կամ լիազոր մարմնի կողմից: Ուսուցումը ավարտելուց եւ վկայականը ստանալուց հետո նրանք հանձնաժողովում քննություն են հանձնում եւ դրանից հետո նրանք համարվում են օրինական դաշտում աշխատող թիկնապահներ», – նշեց նա:

Ընդ որում, Հարությունյանը նշեց, թե սովորելու համար սահմանափակում չկա, այդ թվում` տարիքային: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչին եւ դրա անհրաժեշտությանը` Հարությունյանը նշեց. «Համաձայն օրենքի` պատվիրատուին պետք է ուղեկցեն 3 թիկնապահ եւ մեկ տրանսպորտային միջոց: Այսինքն` բացի պատվիրատուի մեքենայից եւս մեկ մեքենա կարող է ուղեկցել: Խոսքն ուղեկցող մեքենայի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքը կամ կոչը վերաբերում է այն դեպքերին, որ մենք սովոր ենք տեսնելու այսօր: Բնականաբար, դա արդեն օրենքի խախտում է, եւ խոսքը վերաբերում է դրան»:

Հավելենք, որ թիկնապահական ծառայություններ են իրականացնում նաեւ պահպանության վարչությունում, որտեղ կա անձի պաշտպանության բաժին, այսինքն` հնարավոր է` մարդիկ աշխատեն այդ բաժնում եւ թիկնապահական ծառայություններ իրականացնեն: Եվ իսկապես այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի, եւ եթե վարչապետը ցանկանում է զինաթափել, ապա պետք է ոչ թե կենտրոնանա մեկ-երկու մեքենայի վրա, այլ կատարի փոփոխություններ ոլորտում:

 

website by Sargssyan