Կանադայում ջրարջը տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը
Տորոնտոյում քաղցած ջրարջը բնակիչներից Ջենի Սերվիլոյի տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը: Կինը կենդանուն տեսագրել է`տեսագրությունը Instagram-ում հրապարակելով:
Տեսագրությունում ջրարջն ուտում է բլիթը և տիրուհուն նկատելով՝ այն միկրոալիքային վառարանի հետևում թաքցնում:
Աղջկա խոսքով՝ իր մոտ ջրաջեր հայտնվել են նաև ավելի վաղ, սակայն տուն չեն ներթափանցել: Իսկ այս փափկամազիկ շատակերին նա դեռ երկար կհիշի: