ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախապատրաստել է «Գրին քարտ»-երի ու այցագրերի տրամադրման գործընթացի խստացմանն ուղղված նախաձեռնություն, հայտնում է gazeta.ru-ն՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Օրինագիծը ենթադրում է մերժմամբ պատասխանել քաղաքացիություն ստանալու նպատակով այցագրի կամ «Գրին քարտ»-ի համար այն դիմողներին, որոնք սոցիալական աջակցություն են ստացել: Խոսքը, մասնավորապես, Medicaid ծրագրի մասին է, որը սննդի ու ապաստարանների տալոնների ստացում է ենթադրում:
Բացի այդ, որոշ դեպքերում, դիմողին կարող են խնդրել մինչև 10.000 դոլարի չափով գրավ դնել:
Ամերիկյան իշխանությունների հաշվարկով՝ նորարարությունը տարեկան կվերաբերի 340.000 մարդու: Թրամփի վարչակազմի կարծիքով՝ խստացման արդյունքում հնարավոր կլինի մերժել նրանց, ովքեր չեն կարողանա իրենց ֆինանսապես ապահովել երկրում ու պետք է բեռ դառնան ԱՄՆ-ի սոցիալական ապահովման համակարգի համար: