990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել
Սաուդյան Արաբիան շքեղ ու զանգվածային հրավառության շնորհիվ կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել, գրում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ թագավորության հիմնադրման 88-ամյակի կապակցությամբ մոտ 1 միլիոն համազարկով հրավառություն է լինելու:
Հայտնի է, որ հրավառությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին: Այդ կապակցությամբ երկրի տարբեր անկյուններում տեղադրվել է 55 հատուկ հարմարանք, որոնցից 990.000 հատ համազարկ է տրվելու:
Բացի այդ, թագավորության բնակիչները հնարավորություն կունենան գեղեցիկ լուսային շոու տեսնելու, մինչդեռ մայրաքաղաք Էր Ռիադում ելույթ կունենա համաշխարհային ճանաչում վայելող Du Soleil կրկեսը: