«Երազանքի աշխատանքի» հաստիք Կանադայում
Մարիխուանայի վաճառքով զբաղվող AHLOT (A Higher Level Of Thought) ընկերությունը Տորոնտոյում թափուր հաստիք է բացել՝ մարիխուանայի որակ գնահատողի հաստիք: Պաշտոնի բնութագիրը ներկայացված է ընկերության կայքում:
Ինչպես գրում է lenta.ru կայքը, պաշտոնին հավակնող անձինք պետք է մշտական հիմունքներով ընկերությանը մարիխուանայի տարբեր տեսակների մասին հաշվետվություն ներկայացնեն: AHLOT-ը զգուշացրել է ապագա աշխատակիցներին, որ բավական չէ միայն թմրանյութն օգտագործել, անհրաժեշտ է նաև գլուխ հանել այդ արդյունաբերությունից:
Ապագա աշխատակիցը պետք է աշխատի ամսական առավելագույնը 12 ժամ, ժամավճարը կլինի 50 դոլար: Նշվում է, որ այս աշխատանքի համար պահանջվում է 6 մարդ: Շատ կանադական լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Star-ը, բացված հաստիքը «երազանքի աշխատանք» են անվանել:
Հիշեցնենք, որ հունիսին այս թմրանյութի վաճառքն ու օգտագործումն օրինականացվել է Կանադայում: