Ահաբեկչություն Իրանում ռազմական շքերթի ընթացքում
Իրանի հարավային Ախվազ քաղաքում՝ ռազմական շքերթի ընթացքում, ահաբեկչություն է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
Վերջինիս հաղորդմամբ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել: Մի քանի մարդ մահացել է, նրանց թիվը չի հստակեցվում:
Նաեւ հաղորդվում է մի քանի տուժածի մասին: