Ռուսական «Սբերբանկի» հաշիվներից մեկ ամսվա ընթացքում 1.2 մլրդ դոլար են դուրս բերել
Օգոստոսին ռուսական «Սբերբանկի» մասնավոր հաճախորդները արտարժութային դեպոզիտներից 1.2 մլրդ դոլար են դուրս բերել, Ռուսաստանի այլ բանկերից՝ եւս շուրջ 300 մլն դոլար: Այս մասին հաղորդում է Մեդուզան՝ վկայակոչելով Bloomberg-ի, ՌԴ Կենտրոնական բանկի եւ Frank RG խորհրդատվական ընկերության տվյալները:
Bloomberg-ը «Սբերբանկի» արտարժութային դեպոզիտների արտահոսքը կապում է ռուսաստանցիների մտավախությունների հետ, որ Ռուսաստանի պետական բանկերի նկատմամբ կարող են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվել:
«Սբերբանկ»-ում արտարժութային դեպոզիտների ծավալը, ընդհանուր առմամբ, տարեսկզբից սկսել է նվազել 10%-ով: