ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները
«Հրապարակը» գրում է. «Ուժային կառույցների՝ «գետնին փռելու», «պատերով խփելու» և խուզարկությունների ֆոնին շատ տարօրինակ է դառնում ֆինանսական ուժային կառույցի՝ ՊԵԿ-ի տոտալ պասիվությունը: Օդում կախված լուրերի համաձայն, նախընտրական այս շրջանում ՊԵԿ-ը դադարեցրել է համարյա բոլոր ստուգումները, որպեսզի աչք չծակեն կոնկրետ մեկ օլիգարխին «մատուցվող ծառայությունները»: Իսկ թե ինչ բնույթ են կրում այդ ծառայությունները՝ քաղաքական, թե կոմերցիոն, կփորձենք պարզել հետագայում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: