Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող: Այդ մասին գրում է թուրքական İHA գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տրամադրած տվյալներին։
Նշվում է, որ 42.000 բուժաշխատող վերջին 5 տարում պարբերաբար ճնշման է ենթարկվել «բանավոր բռնության» հետևանքով՝ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների տեսքով։ Եվս 18.000 բուժաշխատող ենթարկվել է ֆիզիկական բռնության։
Ներկայացված տվյալները փաստում են, որ բուժաշխատողները հիմնականում բռնության են ենթարկվել տարածքային պոլիկլինիկաներում և շտապօգնության ծառայություն իրականացնելիս։
Բուժաշխատողների իրավունքներով զբաղվող «Առողջությունը դու ես» միության՝ Անթալիայի մասնաճյուղի ղեկավար Սինան Քուլուօզթյուրքը լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է, որ նախարարության ներկայացրածը միայն պաշտոնական տվյալներն են, մինչդեռ բռնության ենթարկված բուժաշխատողների թիվը Թուրքիայում իրականում շատ ավելին է։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայում ինքնասպանության էր դիմել երիտասարդ բուժքույր՝ հրաժեշտի նամակում խոստովանելով, որ այլևս չի կարող դիմանալ խիստ ծանրաբեռնված աշխատանքյաին գրաֆիկին։