Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ
Այսօրվա դրությամբ կոնֆլիկտի կողմերն իրենք են իրենց հարցերը լուծում և Հայաստանի կողմից իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. տեսակամուրջով լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտատարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, պատասխանելով հարցին թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածության:
«Կարծում եմ, որ կողմերը խնդիրը միմյանց միջև կլուծեն և հույս ունեմ, որ դա կանեն խաղաղ ճանապարհով»,- ասաց նա: