1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 մայիսի 2019թ., 00:00
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կարող են բանակից տարկետում ստանալ Թերեզա Մեյն արտասվել է՝ հայտարարելով իր հրաժարականի մասին Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 106 մեքենա Մայիսին Հնդկաստանն ամբողջությամբ դադարեցրել է Իրանից հում նավթի ներմուծումը Հայաստանին դրսից չպետք է օրակարգ թելադրվի Ձևական մրցույթ՝ հանուն մարզպետի ընկերոջ Թրամփ. ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ԱՄՆ-ում հսկայական պտտահողմ են նկարահանել Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց - ադրբեջանական բանակցությունները Լարսի անցակետը մայիսի 26-ին մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Թատերականի ռեկտորի հրաժարականի կարիք չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի 19-ամյա որդին Գիտնականները պարզել են, թե ինչ նյարդաբանական խանգարումից է տառապել Լեոնարդո դա Վինչին Ռոբերտ Քոչարյանն ուժեղ մարդ ա, ոչ թե սրանց նման․ հարցում «Իշխող քաղաքական ուժը նախաձեռնել է Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց» Առեւտրի եւ ներդրումների բրիտանական հանձնակատարը Հայաստանում է Հուլիսի 1-ից կգործեն նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար ՊՆ-ի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի որդու վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Մարուքյան Ադրբեջանում թալիշները զրկված են լեզվի, մշակույթի, պատմության ուսումնասիրման հնարավորությունից. Հայաստանում անցկացվում է թալիշագիտական գիտաժողով Արթուր Վանեցյանին սուտ տեղեկություններ են տվել Նախագահը ստորագրել է Գագիկ Հարությունյանի եղբոր ազատման հրամանագիրը Սասուն Միքայելյանի հովանավորությամբ ծածուկ նախագահ ընտրեցին «Վերջին զանգի» օրը (տեսանյութ) Հայտնի խոհարար Ջեյմս Օլիվերը սնանկացել է Ֆեթինգի ենթակա հանրային անձանց շրջանակը, ինչպես նաեւ ժամկետները քաղաքական որոշման արդյունք են լինելու. փոխնախարար Զելենսկին Մեծ Բրիտանիան «տատիկ» է անվանել. Ուկրաինայում ՄԲ դեսպանն արձագանքել է «Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար». Շկոդրան Մուստաֆի Ինչպե՞ս է լուծվելու ԲԴԽ–ն նոր նախագահ ընտրելու հարցը Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո Զելենսկիի մասնակցությամբ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը հեռացվել է YouTube-ից Երևանում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակի նստարանից գողություն են արել Այսօր հարցերի չեմ պատասխանում․ Նիկոլ Փաշինյանը հեռացավ (տեսանյութ) Ամերիկյան պարբերականը հաշվել է, թե «Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջաններում քանի կերպար է «մահացել» Գագիկ Հարությունյանի եղբայրը հրաժարական է տվել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից Կանադայի վարչապետն արդարացրել է հնդկացիական առաջնորդին Միացյալ Նահանգները կվերազինի Ուկրաինայի բանակը Մանկական «Ձայնը» հեռուստանախագծի հատուկ թողարկմանը կհայտարարվի 6-րդ եթերաշրջանի իրական հաղթողի անունը «Այդ հարցին մի քիչ կխուսափեմ պատասխանելուց». Վանեցյանը՝ Քոչարյանի գործով դատարանի վրա դրսից ազդեցության մասին Հանրապետությունում նշում են «Վերջին զանգ»-ը Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի նշած դավադիրների եւ հող հանձնողների մասին Ծեծկռտուք է սարքել օդանավում, ապա՝ մահացել Զինվորներն այսուհետ տապակած կարտոֆիլ էլ կուտեն (լուսանկարներ) Բակո Սահակյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են Հեսա քֆուր կանեմ. թեժ վեճ Գորգիսյանի և Պողոսյանի միջև (տեսանյութ) «Սիստեմա» ԲՖԿ-ն երաշխավորել է Ռոբերտ Քոչարյանին ներառել Տնօրենների խորհրդի կազմում Երգչուհի Ռիտա Օրայի համար Լոնդոնից Կաննի կինոփառատոն ուղարկված թանկարժեք զարդերը մնացել են ինքնաթիռում 102-ամյա կինը կասկածվում է ծերանոցում 92-ամյա հարևանուհու սպանության համար Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Բժշկական կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտվել Ավինյանը կասկածելի հավաքներ է կազմակերպում Ատեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել արդեն 30 ավտոմեքենա, որոնցից 24-ը վարել են անչափահասներ Մի քանի տարի առաջ ԵԽ չափանիշների հիման վրա կատարվել է ՀՀ ամբողջ դատական համակարգի գործունեության գնահատում. Փոխնախարար ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում մասնակցում է տարբեր հավաքների. Արծրուն Հովհաննիսյանը` Աշոտ Փաշինյանի Երևան տեղափոխման լուրերի մասին Անցումային արդարադատության մասին ԱԺ լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսևորում են Թրամփը կանխատեսել է Չինաստանի հետ առեւտրային պատերազմի արագ ավարտ Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան ՄԻԵԴ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը. փոխնախարար «Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյանը՝ անցումային արդարադատության շուրջ ԱԺ լսումների մասին Հե­ղա­փո­խու­թյան «վկա­նե­րը». երկրում անհանդուրժողականության, ատելության խոսքի սերմանման առաջին պատասխանատուն իշխանությունն է Ռոհանի․ Իրանը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի «Այս երեկոն՝ Վլադիմիր Պուտինի հետ»․ BBC-ն երգիծական թոք-շոու կհեռարձակի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը Հայաստանից զենքի արտահանման ծավալներն ավելացել են «Քաղաքացիները դիմել են սադրանքի». Վանեցյանը՝ Բագրատաշենի միջադեպի մասին Աննա Հակոբյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին. Պատերազմը դեռ ավարտված չէ (տեսանյութ) Պետք է անել ամեն ինչ, որ հասարակության շրջանում փարատվեն բոլոր կասկածները, թե պաշտոնատար անձանց որտեղից իրենց ունեցվածքը. ԱԱԾ տնօրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ-ի ներսում լսումներ են, բակում՝ բողոքի ակցիա Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին ԱՄՆ-ն կշարունակի իրանական սպառնալիքների մոնիթորինգը. Պոմպեո ՊՎԾ-ն ավարտել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը Ջուլիան Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում Բասենում տղամարդը դանակահարել է քրոջն ու քրոջ որդուն Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Տիմոշենկոն անթույլատրելի է համարել Ռուսաստանի հետ բանակցելու հարցով հանրաքվեի անցկացումը Գիտնականները եռաչափ մոդելով վերստեղծել են 1300 տարի առաջ ապրած մարդու դեմքը Փաշինյանի միակ գործիքը փողոցն է մնացել «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի Հատուկ գործողությունների արդյունքում 50 երեխա ազատվել է մանկապիղծների ձեռքից
Հարցում

Թուրքիան աշխարհում լրագրողների ամենամեծ բանտն է դարձել

Երկու տասնամյակ առաջ Ստամբուլում մեծ ամբոխի դիմաց մի մարդ դուրս եկավ ու մի քանի տող բանաստեղծություն կարդաց, որից հետո նրան անմիջապես ձերբակալեցին՝ կրոնական ատելություն սերմանելու մեղադրանքով: Այսօր այդ նույն մարդու ղեկավարած կառավարությունը ձերբակալում է բանաստեղծների, գրողների եւ լրագրողների: Այս մասին Newsweek.com-ում գրում է անկախ լրագրող Ջոանա Հոնգը:

Նրա խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարմամբ Թուրքիան դարձել է լրագրողների՝ աշխարհում ամենամեծ բանտը. 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձից հետո մինչ օրս ավելի քան 150 լրագրող է բանտարկվել: Մի քանիսին, որոնց թվում է Ահմեթ Ալթանը, ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվել:


Հեղինակը նշում է, որ ավելի քան 180 լրատվամիջոցներ են փակվել, շուրջ 2500 լրագրողներ եւ լրատվության ոլորտի այլ աշխատակիցներ կորցրել են աշխատանքը:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի Cumhuriyet թերթում նոր ղեկավար անձնակազմ է նշանակվել. պարբերականի մի քանի լրագրողներ հեռացվել կամ թոշակի են ուղարկվել: Թուրքիայում Եվրախորհրդարանի զեկուցող թղթակից Քեթի Փիրին սա նկարագրել է որպես Թուրքիայում մամուլի ազատության վերջին մնացորդների վերջնական վերացում:

«Ռեյդերից, դատական վարույթներից, թերթի լրագրողներին կալանավորելուց եւ ազատազրկելուց հետո վերջին անկախ թերթը՝ Cumhuriyet-ը, այժմ գրավել են նախագահ Էրդողանի կողմնակից ծայրահեղ ազգայնականները»,- գրում է Փիրին:

«Լրագրողներին ահաբեկչության մեղադրանքներ ներկայացնելը միայն նրա համար, որ նրանք չեն պաշտպանում իշխող ռեժիմին, տոտալիտար պետության կառուցման առաջին քայլն է: Երբ Եգիպտոսում Փեթեր Գրեստեն, Բահեր Մոհամադը եւ Մոհամադ Ֆահմին դատապարտվեցին, մենք հասկացանք, որ մեր լավագույն զենքն ամբողջ աշխարհի մամուլի միասնականությունն է: Թուրքիայում լրագրողներն այժմ իրենց մասնագիտության համար նույն հարձակմանն են ենթարկվում՝ արդեն հայտնի հետեւանքներով»,- ասում է Սյու Թուրթոնը, ով #FreeAJStaff քարոզարշավի հեղինակն էր, ում օգնությամբ Al Jazeera-ի երեք լրագրողներին 2015 թվականին ազատ արձակեցին:

Սակայն, Հոնգի համոզմամբ, չնայած շարունակական բռնությանը՝ Թուրքիայում լրագրողների վիճակի լուսաբանումը խիստ սահմանափակ է, եւ Անկարայի գործընկերների հետ միասնությունը միջազգային հարթակում դանդաղ է կառուցվում:

Հեղինակի կարծիքով՝ հրատապ լուրերով ողողված մամուլում հասկանալի է, թե ինչու Թուրքիայի լրագրողների եւ կառավարության հավանական քննադատների վիճակը բավարար կերպով չի լուսաբանվում: Սակայն Թուրքիայի բռնաճնշումներին բավականաչափ նշանակություն չտալու հետ մեկտեղ՝ Էրդողանին ազատ հարթակ է տրամադրվել կարծիք արտահայտելու համար: Հեղաշրջման փորձի մեկ տարին լրանալիս Էրդողանին հնարավորություն է ընձեռվել The Guardian-ում հոդված գրելու, որում նա պնդում է, որ Թուրքիան պաշտպանում է ժողովրդավարական արժեքները:

Իսկ անցյալ ամիս The New York Times-ի խմբագրական էջերում նրան տեղ է հատկացվել՝ գրելու, թե ինչպես են «չար երկրներն աշխարհում խաբեություն տարածում»: Wall Street Journal-ում էլ անցյալ շաբաթ նրան հնարավորություն է տրվել Սիրիայի մասին իր կարծիքն արտահատող հոդված գրել:

Հոնգի համոզմամբ՝ դժվարին ժամանակներում լրագրողները պետք է միմյանց կողքին կանգնած լինեն եւ սատարեն իրենց ձերբակալված գործընկերներին: Նրանք պետք է հասկանան, որ մեկուսացված չեն աշխատում, պետք է աշխարհին հիշեցնեն, որ խոսքի ազատությունը խիստ կարեւոր է առողջ հասարակություն ունենալու համար:

website by Sargssyan