Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նիժնի Նովգորոդի մարզում ՄիԳ 31 կործանիչ է կործանվել:
Ինչպես նշում է Russia Today-ը, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ:
Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է կործանիչի տեխնիկական անսարքությունը:
Ռազմական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ երկու օդաչուն էլ ինքնանետման միջոցով փրկվել են:
Հայտնի է, որ կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում՝ որևէ ավերածություն չառաջացնելով: