Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը
Ուկրաինայի Լվովի մարզի շրջանային խորհուրդը որոշում է ընդունել Լվովի տարածքում արգելել ռուսերենի կիրառումն ու ռուսալեզու մշակութային արտադրանքի տարածումը, «քանի դեռ Ռուսաստանը չի ազատել Ուկրաինայի շրջափակված տարածքները», գրում է zik.ua-ն։
Նախագիծն ընդունվել է ձայների 57 կողմ 43 դեմ հարաբերակցությամբ։
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ պետք է արգելել ռուսալեզու մշակութային արտադրանքի հրապարակային կիրառումը Լվովի տարածքում՝ մինչ շրջափակված տարածքների վերադարձը։
Բացի այդ, կստեղծվի հատուկ խումբ, որն այս թեմայով հատուկ բացատրական աշխատանքներ կտանի տեղի բնակչության շրջանում։
Լվովցի պատգամավորները հույս ունեն այս որոշումը տարածել ամբողջ երկրի տարածքում՝ դիմելով Ուկրաինայի Ռադայի իրենց գործընկերներին։